ԿԱՌԱՎԱՐՄԱՆ  ԽՈՐՀՐԴԻ  ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

1. Իրականացնում է տնօրենի գործունեության ընթացիկ վերահսկողությունը, քննարկում և հաստատում է նրա հաշվետվությունները

2. Հաստատում է քոլեջի ռազմավարական ծրագրերը.

3. Տնօրենի առաջարկությամբ կարող է սահմանել քոլեջի մանկավարժական աշխատողների նշանակման մրցութային ընթացակարգ, կազմակերպել և անցկացնել մրցույթը.

4. Հաստատում է քոլեջի տնօրենի և մանկավարժների գնահատման իրականացմանն ուղղված միջոցառումները.

5. Լիազորված մարմին է ներկայացնում քոլեջի տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ իր առաջարկությունները.

6. Սահմանում է քոլեջի մեկ ուսանողի համար ուսման վճարի չափը` համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ.

7. Տնօրենի առաջարկությամբ սահմանում է ներքոլեջային կրթաթոշակներ և դրանց տրամադրման կարգը, ինչպես նաև ուսանողական նպաստներ, պետական և ներքոլեջիային կրթաթոշակների ստացող ուսանողների անվանական կազմերը.

8. Հիմնադրի սահմանված կարգով որոշում է քոլեջի շահույթի տնօրինման ուղղությունները.

9. Տնօրենի առաջարկությամբ քննարկում է քոլեջի ուսումնական պլանները և առարկայական ծրագրերի նախագծերը.

10. Տնօրենի առաջարկությամբ քննարկում և առաջադրում է պետական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածությունները.

11. Քոլեջի գործունեության հիմնական ուղղությունների մասին առաջարկություններ է ներկայացնում լիազորված մարմին.

12. Հաստատում է քոլեջի ստորաբաժանումների կանոնակարգերը, ներքին կարգապահական և այլ կանոններ, եթե հիմնադրի որոշմամբ կամ սույն կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ.

13. Հաստատում է տնօրենի և մանկավարժների պարգևատրման, նյութական խրախուսման, ինչպես նաև պաշտոնից ազատման մեխանիզմների ներքին կանոնակարգերը.

14. Հաստատում է խորհրդի անդամների վերապատրաստման կարիքների գնահատմանը և նրանց գործուղմանն ուղղված միջոցառումները.

15. Հաստատում է քոլեջի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

Կառավարման  խորհրդի կազմ
Անուն Ազգանուն Հայրանուն Պաշտոնը/ներկայացուցիչ
Թաթուլ Դավթյան Արեստի Մարտունու համայնքապետարանի ֆինանսանտեսագիտական և ֆինանսական եկամուտների հավաքագրման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար- հիմնադրի ներկայացուցիչ
Արմենուհի Պողոսյան Մերուժանի   Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ- լիազոր մարմնի ներկայացուցիչ
Զոհրաբ Շահինյան ՎահանիՄիասնական սոցիալական ծառայության Մարտունու տարածքային կենտրոնի տնօրեն – զբաղվածության ոլորտի ներկայացուցիչ
Արուսյակ  Մանվելյան  Համազասպիդասախոսական կազմի ներկայացուցիչ
Արտակ  Գևորգյան  Դիմիտրիիդասախոսական կազմի ներկայացուցիչ
Արտյոմ  Ջուլիկյան  Արայիկիուսանողական կազմի ներկայացուցիչ
Մերի  Եգորյան  Նվերիուսանողական կազմի ներկայացուցիչ
Արեն  Իսպիրյան  Արկադիիուսանողական կազմի ներկայացուցիչ
Արսեն Հակոբյան Արարատի«Մարտունու ավտոտեխսպասարկման կայան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն -գործատուների ներկայացուցիչ
Կարեն Նիկոյան Գարսևանի«Նիկար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն  – գործատուների ներկայացուցիչ
Վաղրիչ Ավեյան Արսենիկի«Կոթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն – գործատուների ներկայացուցիչ
Մարտին Խլղաթյան ՀովհաննեսիՄարտունու տարածքային միության կրթության և գիտության աշխատողների աշխատողների նախագահ – արհմիության ներկայացուցիչ