ԿԱՐԻԵՐԱՅԻ  ԿԵՆՏՐՈՆԻ  ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

1. Ստորաբաժանման հիմնական նպատակն է` կարիերայի տեղեկատվության, խորհրդատվության, ուղղորդման աշխատանքների, ինչպես նաև կարիերայի պլանավորման կարողությունների ձևավորման միջոցով  նպաստել  աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանը, աջակցել իրենց մասնագիտությամբ զբաղվածության հնարավորությունների բացահայտմանը:

2. Ստորաբաժանումն  իրականացնում  է  հետևյալ  գործառույթները՝

ա. ուսանողներին կարիերայի տեղեկատվության, խորհրդատվության և ուղղորդման  ծառայությունների  մատուցում  անհատական  եղանակով,

բ.  ըստ անհրաժեշտության, ուսանողի անձնային որակների, նախասիրությունների, կարողությունների բացահայտում, անհատական ծրագրի կազմում,

գ.  շարունակական և լրացուցիչ կրթության, ուսուցման, տնտեսության գերակա ոլորտների, աշխատաշուկայի վերլուծությունների և կանխատեսումների (տեղական, մարզային, հանրապետական և միջազգային),  ինչպես  նաև  ըստ  մասնագիտությունների  զբաղմունքների մասին  տեղեկատվության  հավաքագրում  և  ուսանողներին  ծանուցում,

դ. աշխատաշուկա մուտք գործելու, կարիերայի պլանավորման և կառավարման, այդ թվում՝ զբաղունակության, ձեռներեցության և առանցքային  այլ  կարողությունների  զարգացմանն  ուղղված  խմբային  և անհատական  ծառայությունների  մատուցում,

ե. ակտիվ միջոցառումների` սեմինարների, աշխատաժողովների, քննարկումների, բաց դասերի, մենթոդական ծրագրերի, ոչ ֆորմալ դասընթացների,  տոնավաճառների  և  ցուցահանդեսների կազմակերպում  և  ուսանողներին ծանուցում,

զ. սոցիալական գործընկերների` գործատուների, արհմիությունների, ինչպես նաև աշխատանքային հաջողություններ ունեցող շրջանավարտների ներգրավում ուսանողների կարիերայի խորհրդատվության   կազմակերպման   աշխատանքներում

է.  թափուր աշխատատեղերի, կամավորական և հասարակական աշխատանքների մասին հայտարարությունների հավաքագրում և ուսանողներին  ծանուցում,

ը. զբաղվածության պետական ծրագրերից օգտվելու նպատակով աշխատանք փնտրող ուսանողների ուղղորդում ԶՊԳ տարածքային կենտրոններ,

թ. Վարչական  աշխատանքների   իրականացում.

3. ստորաբաժանման  գործունեության  պլանավորում  և  կառավարում,

4. ուսանողների  և  շրջանավարտների  հետ  հետադարձ  կապի, ծանուցման  և  արդյունավետ  հաղորդակցման  մեխանիզմների  մշակում,

5. հաստատության այլ ստորաբաժանումների, դասախոսների և մյուս համապատասխան  աշխատողների  հետ  մշտական  կապի պահպանում,հաշվետվությունների կազմում, ուսանողների և շրջանավարտների տվյալների  գրանցում  ու  պարբերական  թարմացում  և  այլն,

6. ներքին և արտաքին հաղորդակցման ապահովում, այդ թվում՝ ստորաբաժանման, դրա կողմից իրականացվող աշխատանքների և արդյունքների մասին ուսանողների և հանրության լայն շրջանակի համար:

 

Կարիերայի ուղղորդման պատասխանատու՝ Արփինե Վազգենի Դարբինյան:
Կարիերայի պաշտոնի նկարագիր