Տնօրեն

Յուրա Խաչատուրի Սուքիասյան՝ ծնվել է  Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն գյուղում` 1966 թվականի հունվարի 25-ին` բանվորի ընտանիքում:
1973-1983 թթ. սովորել և ավարտել է նույն գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1984-1986 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1988-1993 թթ. սովորել և ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների մանկավարժական իստիտուտը՝  ստանալով գերմաներեն և անգլերեն լեզուների ուսուցչի որակավորում:
1993 թվականից աշխատել է Երևանի պետական հումանիտար քոլեջի Մարտունու մասնաճյուղում՝ որպես գերմաներեն լեզվի դասախոս:
1993 թվականի սեպտեմբերից միաժամանակ աշխատել է նաև Երևանի պետական հումանիտար քոլեջի Մարտունու մասնաճյուղում՝ որպես ուսումնական մասի համակարգող:
1999-2011թթ սեպտեմբերը աշխատել է նույն քոլեջում որպես փոխտնօրեն՝ ուսումնական մասի գծով:
2011 թվականի սեպտեմբերից զբաղեցնում է Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենի պաշտոնը:
Ամուսնացած է ունի չորս երեխա:

Տնօրենի պաշտոնի նկարագիր
Տնօրենի աշխատանքային պլան
Տնօրենի ներքին գնահատման տեղեկագիր

Փոխտնօրեն

Արուսյակ Համազասպի Մանվելյան՝ ծնվել է 1958 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում` ծառայողի ընտանիքում։
1965-1975թթ․ սովորել և ավարտել է Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցում։
1976 թվականի հունիսին ընդունվել և 1977 թվականի հուլիսին ավարտել է Երևան քաղաքային N20 պրոֆտեխնիկական ուսումնարանը։
Ուսումնարանն ավարտելուց հետո` 1977 թվականի օգոստոսից մինչև 1982 թվականի նոյեմբերը, աշխատել է Մարտունու կենցաղային սպասարկման արտադրական վարչությունում։
1982 թվականին տեղափոխվել է Վոլգոգրադ։ Այնտեղ 1982 թվականի նոյեմբերից աշխատել է “Մարտի 8”-ի անվան կարի արտադրական միավորումում` որպես բանվորուհի։
1983 թվականի նոյեմբերից աշխատել է Վոլգոգրադի քաղաքային գրադարանային կենտրոենացված համակարգում՝ որպես ավագ գրադարանավարուհի։
1988 թվականի հոկտեմբերից աշխատել է Վոլգոգրադի N39 պրոֆտեխնիկական ուսումնարանում՝ որպես գրադարանի վարիչ։
1985-1990թթ․ սովորել և ավարտել է Կույբիշևի մշակույթի ինստիտուտը։
1989 թվականին ավարտել է Վոլգոգրադի մարզկոմի Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանը։ “Գիտելիք” ընկերության միջոցով անցել է ակտիվ հասարակական աշխատանքի։
1990 թվականին տեղափոխվել է Հայաստան և նույն թվականի հունվար ամսից մինչև 1994 թվականի սեպտեմբերը աշխատել է Մարտունու մշակույթի բաժնում։
1994 թվականի սեպտեմբերից աշխատանքի է անցել Մարտունու ինդուստրիալ-տեխնոլոգիակն տեխնիկումում՝ որպես հիմնական դասատու։
1995 թվականի ապրիլից համատեղությամբ աշխատլ է նաև Երևանի պետական հումանիտար քոլեջի Մարտունու մասնաճյուղում։
2000 թվականի փետրվարից կատարել է արտադրական պրակտիկայի վարիչի պարտականությունները։ Այնուհետև երկու հաստատությունների միավորման հետևանքով աշխատել է Մարտունու պետական քոլեջում՝ որպես դասախոս։
2011 թվականից աշխատում է Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջում՝ որպես դասախոս։
2012 թվականից աշխատում է նույն քոլեջում՝ որպես ուսումնական գծով տնօրենի տեղակալ։  2021 թվականից աշխատում է նույն քոլեջում՝ որպես տնօրենի տեղակալ կազմակերպադաստիարակչական աշխատանքների գծով:

տն.-տեղ.-ուս.-դաս.-գծ-պաշտ.-նկ

 

Կադրերի բաժնի վարիչ

Վարուժան Հայկարամի Սարգսյան՝  ծնվել է 1950 թվականի հունվարի 9-ին Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն գյուղում։
1958-1968 թթ․ միջնակարգ կրթություն է ստացել Վ․ Գետաշենի միջնակարգ դպրոցում։
1969-1971 թթ․ ծառայել է խորհրդային բանակում։
1971 թվականին ընդունվել է Երևանի Հայկական Գյուղատնտեսական Ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետի նախապատրաստական բաժինը և 1972 թվականին հանձնելով ավարտական քննություններ ընդունվում է ինստիտուտ։
1972 թվականին միաժամանակ սովորել է նաև նույն իստիտուտի հասարակական նասնագիտությունների ֆակուլտետը, այն ավարտել է 1974 թվականին և ստացել քաղաքական գիտությունների պրոպականդիստի որակավորում, իսկ 1977 թվականին ավարտել է տնտեսագիտական ֆակուլտետը, ստացել տնտեսագետի որակավորում։
1975 թվականին ընդունվել է աշխատանքի Մարտունու Լիճք համայնքի ջրերի գործարանում, որպես “Սևան” բազայի վարիչ, ապա մատակարարման-իրացման բաժնի պետ, արտադրական ցեխի վարիչ, գլխավոր ինժեներ, տնօրեն մինչև 1983 թվականը։
1983 թվականի մարտ ամսից աշխատանքի է անցել “Հայգյուղքիմիա” Մարտունու արտադրական միավորումում, որպես տնտեսագետ։
1989 թվականին տեղափոխվում է “Ագրոսպասարկում” ա/մ և աշխատել գլխավոր տնտեսագետ։
1992 թվականի սեպտեմբերից համատեղությամբ աշխատել է Հումանիտար քոլեջի Մարտունու մասնաճյուղում, որպես գլխավոր հաշվապահ։
1999-2002 թթ․ աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի տարածքային վաչությունում, որպես առաջատար մասնագետ։
2014 թվականի հունվար ամսից նշանակվել է “Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջ” ՊՈԱԿ-ում, որպես կադրերի տեսուչ։ Միաժամանակ դասավանդում է տնտեսագիտական առարկաներ։
Ամուսնացած է ունի 2 զավակ։

կադրերի-տես-պաշտ-նկ