ՀԱՐԳԵԼԻ ԴԻՄՈՐԴՆԵՐ.
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ :
Առկա ուսուցում ՝ միջնակարգ /լրիվ / ընդհանուր կրթության հիմքով /12 ամյա /
0415.01.5 – Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ ՝ 3տարի, որակավորումը՝ թարգմանիչ- գործավար: Այս մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է գրավոր և բանավոր թարգմանություններ, կազմում փաստաթղթեր, գործեր, նախապատրաստում գործերը արխիվ հանձնելուն, իրականացնում կազմակերպության ղեկավարի կազմակերպման և տեխնիկատեղեկատվական աշխատանքները: Թարգմանիչ – գործավարը ուսումնառության ընթացքում տիրապետելու է հայոց լեզվին, երկու օտար լեզուների և համակարգչին:
0412.02.5 – Բանկային գործ – 2 տարի, որակավորումը՝ բանկային գործի մասնագետ: Բանկային գործի մասնագետները իրականացնելու են հետևյալ գործառույթները ՝ բանկային հաշիվների բացում և վարում , դրամարկղային սպասարկում , կանխիկ և անկանխիկ տարադրամի փոխանակում , դրամով և արտարժույթով փոխանցումներ , ժամկետային և ցպահանջ ավանդների ներգրավում, վարկերի և պլաստիկ քարտերի տրամադրում և սպասարկում:
0112.01.5 – Նախադպրոցական կրթություն – 2 տարի, որակավորումը՝
նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակ: «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության մասնագետն իրականացնում է հետևյալ գործառույթները՝ աշխատելով նախադպրոցական հիմնարկներում որպես դասավանդողներ և դաստիարակներ:
0411.01.5 – Հաշվապահական հաշվառում – 2 տարի , որակավորումը՝ հաշվապահ: Այս մասնագիտությամբ մասնագետներն իրականացնում են հետևյալ գործառույթները՝ կազմել տնտեսական գործառնությունների սկզբնական փաստաթղթեր, ձևակերպել հաշվապահական հաշվառման թղթակցություններ, կազմել գրանցամատյաններ, լրացնել հաշվետվության ձևեր , իրականացնել ֆինանսական ներքին վերահսկողություն:
0613.01.5 – Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում – 3 տարի , որակավորումը՝ ծրագրավորող – տեխնիկ: Այս մասնագիտության մասնագետները իրականացնում են հետևյալ զբաղմունքները՝ համակարգչային համակարգերի մշակողներ և վերլուծողներ, ծրագրավորողներ, հեռահաղորդակցության տեխնիկներ, ԷՀՄ-ների սպասարկման տեխնիկներ և օպերատորներ, գործավարներ,մշակում են համակարգչային համակարգերի և ցանցերի կիրառման մեթոդներ, միջոցներ և տեխնոլոգիաներ:
1012.02.5 – Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ – 2 տարի , որակավորումը ՝ կոսմետիկական ծառայությունների և դիմահարդարման տեխնոլոգ – գեղագետա: Այս մասնագիտության մասնագետները իրականացնում են հետևյալ զբաղմունքները՝ կոսմետիկ ծառայությունների կատարում, դեմքի մերսում, դիմահարդարում, մատնահարդարում / մանիկյուր /պեդիկյուր, հոնքի ձևի շտկում , գեղարվեստական կերպարի ստեղծում /գրիմ / ՝ արտաքինը տարբեր նյութերով և միջոցներով ձևավորելու միջոցով:
0412.03.5 – Ապահովագրական գործ – 2 տարի , որակավորումը՝ ապահովագրական գործի մասնագետ: Այս մասնագիտության մասնագետները իրականացնում են հետևյալ զբաղմունքները՝ գործակալների գծով մասնագետ կամ վերահսկող, վերաապահովագրության մասնագետ, հատուցումների գծով մասնագետ, վնաս գնահատող մասնագետ, մարքեթոլոգ, հաշվապահ:
0811.03.5 – Ջերմատնային տնտեսություն – 2 տարի, որակավորումը՝ Տեխնիկ-ագրոնոմ: Այս մասնագիտությամբ մասնագետներն իրականացնում են հետևյալ գործառույթները՝ տարբեր ջերմատնային տնտեսություններում մասնակցում են տարածքի նպատակահարմար օգտագործման սխեմաների մշակմանը, ցանքաշրջանառության գրաֆիկի կազմմանը, հողի և հողային աշխատանքներին վերաբերող այլ գործողությունների կատարմանը:
0421.01.5- Իրավագիտություն – 2 տարի, որակավորումը՝ իրավագետ:
Միջին մասնագիտական կրթության «Իրավագիտություն» մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է իրավաբանական և այդօրինակ այլ փաստաթղթեր ուսումնասիրելը կամ դրանց ուսումնասիրությունը կազմակերպելը, կազմել փաստաթղթեր և պայմանագրեր, կատարել իրավաբանական ձևակերպումներ, իրավաբանական խորհրդատվություն , դատական և արբիտրաժային գործեր հաշվառել և պահպանել:
Առկա ուսուցում ՝ հիմնական ընդհանուր կրթության հիմքով / 9 ամյա /
0415.01.5 – Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ – 4 տարի, որակավորումը՝ թարգմանիչ – գործավար: Այս մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է գրավոր և բանավոր թարգմանություններ, կազմում փաստաթղթեր, գործեր, նախապատրաստում գործերը արխիվ հանձնելուն, իրականացնում կազմակերպության ղեկավարի կազմակերպման և տեխնիկատեղեկատվական աշխատանքները: Թարգմանիչ – գործավարը ուսումնառության ընթացքում տիրապետելու է հայոց լեզվին, երկու օտար լեզուների և համակարգչին:
0411.01.5 – Հաշվապահական հաշվառում -3 տարի, որակավորումը՝ հաշվապահ: Այս մասնագիտությամբ մասնագետներն իրականացնում են հետևյալ գործառույթները՝ կազմել տնտեսական գործառնությունների սկզբնական փաստաթղթեր, ձևակերպել հաշվապահական հաշվառման թղթակցություններ, կազմել գրանցամատյաններ, լրացնել հաշվետվության ձևեր, իրականացնել ֆինանսական ներքին վերահսկողություն:
0613.01.5 – Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում – 4 տարի , որակավորումը՝ ծրագրավորող – տեխնիկ: Այս մասնագիտության մասնագետները իրականացնում են հետևյալ զբաղմունքները՝ համակարգչային համակարգերի մշակողներ և վերլուծողներ, ծրագրավորողներ, հեռահաղորդակցության տեխնիկներ, ԷՀՄ-ների սպասարկման տեխնիկներ և օպերատորներ, գործավարներ,մշակում են համակարգչային համակարգերի և ցանցերի կիրառման մեթոդներ, միջոցներ և տեխնոլոգիաներ:
0413.01.5 – Մենեջմենթ /Կառավարում/ – 3 տարի, որակավորումը՝ Մենեջեր՝ առևտրի Այս մասնագիտությամբ մասնագետներն իրականացնում են հետևյալ գործառույթները՝ ղեկավարում են իրացման շուկաների ուսումնասիրության գործունեությունը, կազմակերպում արտադրանքի իրացման գործընթացը, ծրագրում, կառավարում և համակարգում են կազմակերպության առևտրային գործունեությանն առնչվող գործունեությունները:
0923.02.5 – Սոցիալական աշխատանք – 3 տարի, որակավորումը՝ Սոցիալական աշխատող: Այս մասնագիտությամբ մասնագետներն իրականացնում են հետևյալ գործառույթները՝ տարբեր սոցիալական ծառայություններում, կազմակերպություններում /խորհրդառուներին, շահառուներին, ընտանիքներին, խմբերին ու համայնքներին/ սոցիալական ծառայությունների մատուցում: Սոցիալական աշխատանքի դրսևորումների զարգացման, ձևավորման ներկայացում:
0112.01.5 – Նախադպրոցական կրթություն – 3 տարի, որակավորումը՝
նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակ: «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության մասնագետն իրականացնում է հետևյալ գործառույթները՝ աշխատելով նախադպրոցական հիմնարկներում որպես դասավանդողներ և դաստիարակներ:
0322.02.5 – Գրադարանային գործ – 3 տարի, որակավորումը՝ գրադարանավար: Այս մասնագիտությամբ մասնագետներն իրականացնում են հետևյալ գործառույթները՝ կազմակերպել և ղեկավարել գրադարանի աշխատանքը, ձևավորել և համալրել գրադարանային հավաքածուն /ֆոնդ/, իրականացնել գրադարանից օգտվողների գրադարանային, տեղեկատվական և տեղեկատու-մատենագիտական սպասարկում, գրադարանային փաստաթղթերի մշակում, կազմել գրադարանի աշխատանքի վերաբերյալ փաստաթղթեր ու հաշվետվություններ, ապահովել գրադարանի աշխատանքի համար նպաստավոր պայմաններ, նյութական արժեքների հաշվառում և պահպանություն, իրականացնել գրադարանի աշխատանքի արդյունավետության բարձրացման միջոցառումներ, կազմել աշխատանքային պլաններ, ժամանակացույցեր, կազմակերպել դաստիարակչական, մշակութային և ժամանցային միջոցառումներ:
Հեռակա ուսուցում ՝ միջնակարգ / լրիվ / ընդհանուր կրթության հիմքով
0411.01.5 – Հաշվապահական հաշվառում – 3 տարի, որակավորումը՝ հաշվապահ: Այս մասնագիտությամբ մասնագետներն իրականացնում են հետևյալ գործառույթները՝ կազմել տնտեսական գործառնությունների սկզբնական փաստաթղթեր, ձևակերպել հաշվապահական հաշվառման թղթակցություններ, կազմել գրանցամատյաններ, լրացնել հաշվետվության ձևեր, իրականացնել ֆինանսական ներքին վերահսկողություն:
0112.01.5 – Նախադպրոցական կրթություն – 3 տարի, որակավորումը՝
նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակ: «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության մասնագետն իրականացնում է հետևյալ գործառույթները՝ աշխատելով նախադպրոցական հիմնարկներում որպես դասավանդողներ և դաստիարակներ:
1041.01.5 – Փոխադրումների կազմակերպում և կառավարում ավտոտրանսպորտում – 3 տարի 7 ամիս, որակավորումը՝ տեխնիկ: Այս մասնագիտության մասնագետները իրականացնում են հետևյալ զբաղմունքները ՝ տրանսպորտային համակարգի պետական կառավարման մարմիններում, տրանսպորտային կազմակերպություններում կամ այլ կազմակերպությունների տրանսպորտային բաժիններում փոխադրումների կազմակերպում և կառավարում՝ ապահովելով փոխադրման գրաֆիկները, երթուղիների ընտրումը, հաշվետվությունների ներկայացումը , փաստաթղթերի լրացումը և ձևակերպումը:
0738.05.5 – Գազամատակարարման սարքավորումների համակարգերի հավաքակցում և շահագործում – 4 տարի, որակավորումը՝ Տեխնիկ – գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցման և շահագործման: Այս մասնագիտությամբ մասնագետներն իրականացնում են հետևյալ գործառույթները՝ գազային տնտեսության փականագործը (գազափականագործը) կատարում է ներբնակարանային, կոմունալ-կենցաղային կազմակերպությունների և արդյունաբերական ձեռնարկությունների գազասարքավորումների ու դրանց համակարգերի չափանշում, հավաքակցում (մոնտաժում), տեղակայում, փորձարկում, շահագործում, սպասարկում, ստուգում, սարքահանում (ապամոնտաժում), ընթացիկ և կապիտալ նորոգում: