Նախնական մասնագիտական / արհեստագործական / միջնակարգ / լրիվ / կրթության հիմքով

0732.06.4  –  Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ  –  1  տարի,  որակավորումը՝  Հյուսն: Այս  մասնագիտությամբ  մասնագետներն  իրականացնում  են  հետևյալ  գործառույթները՝   համապատասխան աշխատանքային գծագրերի ու էսքիզների, փայտանյութի տեսակով ու կտրավածքով, վնասակար արատներից զերծ, ձեռքի գործիքներով ու հաստոցներով, նախապատրաստվածքների, պարզագույն շինվածքամասերի, ինչպես նաև շինվածքամասերի երեսամշակելը, երեսապատելը, միացնելը ու ամրացնելը, hավաքման գծագրերին համապատասխան տանիքի, հատակի չափագծելը և դրանց շինվածքամասերի պատրաստելը, ըստ էսքիզի ու աշխատանքային գծագրի դուռ և պատուհան պատրաստելը: Հյուսնը կարող է աշխատել տարբեր շինարարություններում, շինվերանորոգման կազմակերպություններում, փայտամշակման կոմբինատներում և այլն:


0723.03.4 – Կարի արտադրության տեխնոլոգիա – 1 տարի , որակավորումը ՝ դերձակ: Այս որակավորմամբ մասնագետներն իրականացնում են հետևյալ զբաղմունքները ՝ ուրվագծել էսքիզը , վերցնել հաճախորդի մարմնի չափսերը , ձևել հագուստը , պատրաստել , նորոգել , ձևափոխել երեխայի , տղամարդու , կանացի պատվիրված հագուստը ՝ օգտագործելով մանածագործական , ոչ գործվածքային նյութեր և կաշի , արդուկել և փաթեթավորել արտադրանքը , արտադրության հոսքային գծում աշխատելու դեպքում կատարել տարբեր տեխնոլոգիական օպերացիաներ:

0214.04.4 – Գորգագործություն և ժանյակագործություն / – 1 տարի , որակավորումը ՝ «Ասեղնագործ – ժանեկագործ»: Այս որակավորմամբ մասնագետներն իրականացնում են հետևյալ զբաղմունքները՝ ձեռքով և համակարգչային մեքենայով ասեղնագործող, գեղարվեստական ասեղնագործության և ժանեկագործության էսքիզների ձևավորող:


Հիմնական ընդհանուր կրթության հիմքով / 9 – ամյա /


1041.02.4 – Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում – 3 տարի, որակավորումը՝ ավտոմեքենաների նորոգման փականագործ: Այս որակավորմամբ մասնագետներն իրականացնում են հետևյալ զբաղմունքները՝ ավտոմեքենաների վերանորոգում, տարբեր բնույթի փականագործական աշխատանքներ:


0732.04.4 – Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում – 3 տարի, որակավորումը ՝ ծեփագործ: Այս որակավորմամբ մասնագետներն իրականացնում են հետևյալ զբաղմունքները՝ շենքի պատերի և առաստաղների ծեփման նախապատրաստական, վերնասվաղային շերտի ստեղծման աշխատանքների իրականացում, հին մակերևույթների վերանորոգում, արտաքին ու ներքին պատերի ու առաստաղների ծեփահարդարման, ներքին պատերի ու առաստաղի «չոր սվաղով» երեսապատման, դեկորատիվ դետալների տեղադրման աշխատանքների իրականացում:

1041.03.4 – Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում – 1 տարի , որակավորումը՝ գյուղացիական արտադրության տրակտորիստ – մեքենավար: Այս որակավորմամբ մասնագետներն իրականացնում են հետևյալ զբաղմունքները ՝ տրակտորիստ – մեքենավար՝ մեքենատրակտորային և տրանսպորտային ագրեգատների շահագործող և տեխնիկական սպասարկող:

0715.03.4  –  Եռակցման  աշխատանքների  իրականացում  –  3  տարի,  որակավորումը՝  գազաեռակցող: Այս  մասնագիտությամբ  մասնագետներն  իրականացնում  են  հետևյալ  գործառույթները՝  կատարել  սև  և  գունավոր  մետաղներից  նախապատրաստվածքների  և  մեքենամասերի  եռակցում  և  կտրում:

0611.01.4  –  Համակարգիչների շահագործում  –  3  տարի,  որակավորումը՝  օպերատոր` համակարգչի: Այս  մասնագիտությամբ  մասնագետներն  իրականացնում  են  հետևյալ  գործառույթները՝  անկախ կազմակերպությունների կազմակերպաիրավական ձևերից կարող է համակարգչային տեխնիկայի վերահսկում, ծրագրային և սարքային խնդիրների հայտնաբերում, կազմակերպության առանձնահատուկ ծրագրային ապահովումների սպասարկում, գրասենյակային ծրագրային ապահովումների կիրառում, տպիչների և այլն գրասենյակային սարքավորումների աշխատանքի սպասարկման հետ կապված մասնագիտական գործունեություն:


0811.02.5 – Գյուղացիական / ֆերմերային / տնտեսության կազմակերպում – 3 տարի , որակավորումը՝ Ագարակապան /ֆերմեր/: Այս որակավորմամբ մասնագետներն իրականացնում են հետևյալ զբաղմունքները ՝ ագարակապան / ֆերմեր / համակցված մշակաբույսերի և անասնապահական ապրանքների արտադրության: