ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ
ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ
Հիմնադրվել է 1972թ. որպես Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումի մասնաճյուղ, 1977թ. վերակազմավորվել է Մարտունու ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումի, 1992թ. Մարտունիում գործել է Երևանի պետական հումանիտար քոլեջի մասնաճյուղը` հայոց և օտար լեզուների դասավանդում, թարգմանչություն և գործավարություն մասնագիտություններով: 2002թ. 2 ուսումնական հաստատությունների բազայի վրա վերակազմակերպվել է Մարտունւ պետական քոլեջի: Վերանվանվել է 2011թ.-ին: Բարձր առաջադիմությամբ, վճարովի հիմունքներով սովորող ուսանողները ուս.տարվա վերջում կարող են փոխվել անվճար, իսկ ցածր առաջադիմությամբ անվճար սովորող ուսանողները` վճարովի համակարգ: Քոլեջում գործում են համակարգչային կաբինետներ և տեսասարքերի լսարան: Քոլեջը կազմակերպում է նաև կարճաժամկետ ուսուցման խմբեր տրակտորիստ-մեքենավար, վարսահարդար և դիմահարդար մասնագիտությունների գծով: Ուսումնական հաստատությունն իր ստեղծման օրվանից պատրաստել է ընդհանուր առմամբ 2600 մասնագետ:



Կանոնադրության փոփոխություններ
Միջին մասնագիտական կրթության լիցենզիա
Միջին մասնագիտական կրթության լիցենզիայի փոփոխություն
Քոլեջի կանոնադրությունը