24 Apr
Սուրբ Զատիկին նվիրված
Posted By : Админ Админ
«Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ – ում տեղի ունեցավ միջոցառում նվիրված հայոց ազգային կրոնական տոներից մեկին ` Սուրբ Զատիկին։
Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրին Սուրբ Զատիկին նախորդող շաբաթների,կերակրատեսակների,Սուրբ Զատիկի խորհուրդները,որոնք համեմվեցին հայկական ազգային երաժշտությամբ, թատերական ներկայացմամբ։





